Երկարաձգվել է «Popok» գովազդի փառատոնի մրցութային ծրագրի աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը

Երկարաձգվել է «Popok» գովազդի փառատոնի մրցութային ծրագրի աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը

PanARMENIAN.Net - Այս տարի «Popok» գովազդի միջազգային փառատոնը կներկայանա նոր գույներով, նոր լուծումներով և ստեղծագործական քննարկման ակնկալիքով։ Այս մասին այսօր հայտարարեցին փառատոնի նախագահ Արմեն Մարտիրոսյանը և Ֆինանսական տնօրեն Տիգրան Բալոյանը։ «Popok» գովազդի միջազգային 2-րդ փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 27- 29-ը Երևանում, Մոսկվայի տանը։Փառատոնի ֆինանսական տնօրեն Տիգրան Բալոյանի խոսքով, մոտակա օրերին կներկայացվի «Popok»-ի նոր կոնցեպտը։ «Կլինի յուրահատուկ ներկայացում, նոր ոճ։ Այս ամենն անակնկալ է»,-նշեց նա։

«Popok» փառատոնին այս տարի կմասնակցեն թե՛ Եվրոպայից, թե՛ Ասիայից 25 երկրների ներկայացուցիչներԼ Ներկայացված կլինեն Իտալիան, Ռուսաստանը, Ուկրաինան, Թուրքիան, Վրաստանը և այլն։

«Յուրաքանչյուր փառատոն պետք է խորհուրդ ունենա։ Այս տարի Հայաստանն իր աշխարհագրական դիրքով կդառնա խաչմերուկ Եվրոպայի և Ասիայի գովազդային գործիչների համար։ Նրանք կշփվեն և կծանոթանան երկու աշխարհամասերի գովազդային ոլորտներին, որոնք միմյանցից տարբերվում են։ Այսպես փառատոնն էլ ավելի կհետաքրքրանա» ,- նշեց Տիգրան Բալոյանը։

Ըստ Արմեն Մարտիրոսյանի, նախորդ տարի փառատոնի շնորհիվ նոր կապեր են հաստատվել։ «Օրինակ, լատվիական «Զում» գովազդային ընկերությունը հոլովակ է նկարել «Bank of Georgia»-ի համար։ Եղել է նաև հակառակը, երբ հայկական մի շարք հյութ արտադրողներ իրենց հոլովակները դրսի կազմակերպություններին են պատվիրել։ Ես տեղյակ եմ 7 նախագծի մասին, որոնք նախորդ «Popok»-ի շրջանակներում հաստատված ծանոթությունների արդյունք են։ Մենք ցանկանում ենք, որ հայերը դրսի համար ևս աշխատեն: Օրինակ, մեր Գարիկ Մարտիրոսյանը և Եգոր Գլումովը (Գոռ Գրիգորյան) հրավիրվել են մի շարք փառատոնների և վարպետության դասեր են վարել»,-նշեց նա։

Փառատոնի ընդհանուր բյուջեն 20 միլիոն դրամ է։ Մրցութային ծրագրի միջազգային ժյուրիի նախագահն է «Եվրոպայի արտ-տնօրենների ակումբի» (ADCE) նախագահ և հռչակավոր «Leo Burnett» (Իտալիա) գովազդային գործակալություննների խմբի գլխավոր կրեատիվ տնօրեն Ֆրանկո Մորետին։

Մրցույթը կազմակերպվում է հետևյալ անվանակարգերում՝ գովազդային հոլովակ, տպագիր և արտաքին գովազդ, թվային և նոր գովազդակիրներ, գրաֆիկական դիզայն, մարքեթինգային արշավ։ Մրցութային ծրագրի աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը երկարացվել է մինչև հոկտեմբերի 18-ը։ Պարտադիր պայման է, որ ներկայացվող աշխատանքը պետք ընտրված լինի գովազդատուի կողմից։

Հղումներ թեմայով.
«Popok»

«Popok» գովազդի միջազգային առաջին փառատոնն անցկացվել է 2010թ. հոկտեմբերի 28-30-ը «Մոսկվա» կինոթատրոնում: Փառատոնին ներկայացվել էր ավելի քան 450 աշխատանք աշխարհի 12 երկրներից: Վարպետության դասերին մասնակցել են ավելի քան 350 ունկնդիրներ Հայաստանից և մոտ 50 մասնակիցներ այլ երկրներից:

Փառատոնի նպատակն է հայաստանյան գովազդային շուկայի զարգացումը` գովազդի ոլորտում աշխատող մասնագետների և այդ գծով ուսանող երիտասարդների կրթվածության մակարդակի բարձրացման, Հայաստանում արտադրվող գովազդը միջազգային չափանիշներով գնահատման և այն արտասահմանյան գովազդի հետ համեմատման միջոցով:

«Popok» գովազդի միջազգային 2-րդ փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 27-29-ը Երևանում՝ Մոսկվայի տանը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---