Հայաստանի պետբյուջեի նախագծով 2012-ին նախատեսվում է կենսաթոշակների բարձրացում 3000 դրամով

Հայաստանի պետբյուջեի նախագծով 2012-ին նախատեսվում է կենսաթոշակների բարձրացում 3000 դրամով

PanARMENIAN.Net - 2011-ին ծախսերի կրճատման և եկամուտների ավելացման հաշվին հնարավոր է դարձել 65 մլրդ դրամ ուղորդել գերակա ոլորտներում կառավարական ծրագրերի իրագործմանը, որոնք հայտարարվել են 2012-ին: Այդ մասին կառավարության նիստի ընթացքում հաղորդել է Հայաստանի ֆինանսների նախարար Պավել Սաֆարյանը` ներկայացնելով հաջորդ տարվա համար բյուջեի նախագիծը:

Մասնավորապես, նրա խոսքով, դա վերաբերվում է սոցիալական ոլորտին` կենսաթոշակների բարձրացում, բնակչության սոցիալապես անապահով խավերի կենսապայմանների բարելավում և մի շարք այլ ծրագրեր: «65 մլրդ դրամի մի մասն ուղորդվելու է կրթության ոլորտ` 3 մլրդ դրամ, սոցիալական ապահովման ոլորտ` 12.9 մլրդ դրամ, պետական մարմինների աշխատակիցներին սոցիալական փաթեթով ապահովելու համար` 18 մլրդ դրամ, պաշտպանության նախարարությանը` լրացուցիչ 8 մլրդ դրամ»,- հաղորդել է նա:

Ինչպես նշել է փոխնախարարը, այդ ծրագրերի իրագործումը թույլ կտա 2012-ին ապահովել հետևյալ սոցիալական ցուցանիշները` նպաստների բարձրացում 2700 դրամով, կենսաթոշակների բարձրացում 3000 դրամով:

Եկամուտների աճը 2011 թվականի համար հաստատված 852.4 մլրդ դրամի համեմատությամբ կանխատեսվում է 6.8%: Նախագծի ծախսային մասը 2011 թվականի ՀՀ պետական բյուջեի հաստատված մակարդակի համեմատ ավելացել է շուրջ 41.5 մլրդ դրամով: Ծախսերի ամբողջ ծավալի 86.1 %-ը կամ 897.8 մլրդ դրամը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին, 13.9 %-ը կամ 144.7 մլրդ դրամը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով զուտ ծախսերին: Սոցիալական բնագավառի ծախսերի (կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն) տեսակարար կշիռը բյուջետային ծախսերի ամբողջ ծավալում կազմում է 46.2 %, պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և ազգային անվտանգության ապահովման ոլորտներինը՝ 19.8%, տնտեսության ճյուղերինը՝ 13.2 %, պետական պարտքի սպասարկմանը՝ 4.5%, համայնքների բյուջեներին ՀՀ պետական բյուջեից պաշտոնական դրամաշնորհների տրամադրմանը (ֆինանսական համահարթեցման դոտացիաներ)՝ 3.1%, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի ձևավորմանը՝ 2.0%:

Նախատեսվող դեֆիցիտի գումարը 2011 թվականի պետական բյուջեով հաստատված և 2010 թվականի պետական բյուջեի կատարման արդյունքներով փաստացի ձևավորված ցուցանիշների նկատմամբ նախատեսված է համապատասխանաբար` 16.1 մլրդ դրամ և 41.8 մլրդ դրամ նվազումով: Դեֆիցիտ /ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը կանխատեսվում է 3.1 %-ի չափով` 2011 թվականի համար ծրագրված և 2010 թվականի փաստացի ցուցանիշների՝ համապատասխանաբար 3.95%-ի և 4.98%-ի դիմաց:

2012 թվականի ՀՀ համախմբված բյուջեն կանխատեսվում է եկամուտների գծով՝ 937.2 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով՝ 1069.7 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների) և դեֆիցիտը՝ 132.5 մլրդ դրամ:

ՀՀ համայնքների բյուջեների ծավալը գնահատվել է եկամուտների գծով՝ 96.4 մլրդ դրամ (ներառյալ՝ պետական բյուջեից ստացվող հատկացումները) և ծախսերի գծով՝ 96.4 մլրդ դրամ: Ընդ որում 2012 թվականի եկամուտները կանխատեսվում են 2010 թվականի փաստացիի նկատմամբ շուրջ 11.5 մլրդ դրամով, իսկ 2011 թվականի համար համայնքների կողմից ծրագրվածի համեմատությամբ` շուրջ 2.8 մլրդ դրամով ավելի:

7  29.09.11 - ՀՀ Կառավարության հերթական նիստը
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---