Հայաստանում առաջին անգամ քաղաքացիական ծառայողների աշխատավարձի բարեփոխում կիրականացվի

Հայաստանում առաջին անգամ քաղաքացիական ծառայողների աշխատավարձի բարեփոխում կիրականացվի

PanARMENIAN.Net - Հայաստանում առաջին անգամ քաղաքացիական ծառայողների աշխատավարձի բարեփոխում կիրականացվի: Այդ մասին ՀՀ կառավարության սեպտեմբերի 29-ի նիստում հաղորդել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` մեկնաբանելով 2012թ. պետբյուջեի նախագիծը: «Քաղծառայողներին մենք տրամադրելու ենք սոցիալական ապահովության փաթեթ»,- ասել է նա:

Նրա խոսքով` պետական բյուջեում ներդրված սցենարի համաձայն` այդ լրացուցիչ ֆինանսավորումը Հայաստանը կստանա Արժույթի միջազգային հիմնադրամից, Համաշխարհային բանկից և Եվրամիությունից` պայմանով, որ այդ ծրագրերը կիրականացվեն: Այդ լրացուցիչ ֆինանսավորումը հնարավորություն կտա նաև ավելացնելու երկրի սոցիալական ծախսերը

Ինչպես հաղորդել է Տիգրան Սարգսյանը, այս փաթեթը, մասնավորապես, հնարավորություն է ընձեռելու իրականացնել հիփոթեքային վարկերի տոկոսների մարման վճարում, ապահովագրական փոլիսների միջոցով իրականացնել իրենց առողջական խնդիրների լուծման ծախսերի փակում, մասնավորապես, միջին հաշվով չորս անդամից բաղկացած ընտանիքը պետության կողմից այդ փոլիսի շնորհիվ ամբողջությամբ ստանալու է անվճար բուժսպասարկում։ Եվ երրորդը, նրանք հնարավորություն են ունենալու իրենց ընտանիքի ուսանողների ուսման վարձերը վճարել այդ միջոցների հաշվին։

«Հասկանալի է, որ սա սոցիալական ուղղվածություն ունեցող փաթեթ է, և առաջին հերթին այս փաթեթից շահելու են ցածր եկամուտ ունեցող քաղծառայողները, քանի որ փաթեթը հավասարաչափ է տրամադրվելու նրանց»,- ընդգծել է նա:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---