Սևանի հանրային լողափում այս ամառ հանգստացել են մոտ 110.000 մարդ

Սևանի հանրային լողափում այս ամառ հանգստացել են մոտ 110.000 մարդ

PanARMENIAN.Net - Այս տարի Սևանի 2 հանրային լողափերում ընդհանուր առմամբ հանգստացել է 100-110.000 մարդ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը վիճակագրությունը ներկայացրեց Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը` հավելելով, որ որոշ օրերին հանգստացողների թիվը հասել է մինչև 2500-ի: «Ամբողջ ընթացքում գործել է թեժ գիծ: Ընդհանուր առմամբ եղել են միայն դրական արձագանքներ, իսկ առանձին խնդիրներին փորձել ենք տեղում լուծում տալ»,- ասաց բանախոսը: Նա նշեց, որ լողափերում մշտապես գործել են բուժկետ և փրկարար ծառայություն:

Անդրադառնալով խնդիրներին`Ավալյանը նշեց բիոզուգարանների հարցը. «Մեր հանրությունը չունի բիոզուգարանից օգտվելու մշակույթ: Հաջորդ տարի հարցը կփորձենք այլ կերպ լուծել»: Բանախոսը նաև նշեց, որ լողափերից յուրաքանչյուրում աշխատել է 4-ական տեխնիկական սպասարկող, որոնք ամեն երեկո մաքրել են լողափը, հանգստացողների թողած աղբից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---