Հայաստանը զբոսաշրջության զարգացման շատ մեծ հնարավորություններ ունի30 սեպտեմբերի 2011 - 19:16 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանը զբոսաշրջության զարգացման շատ մեծ հնարավորություններ ունի»,- հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Զբոսաշրջության միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ: Նրա խոսքով, Հայաստանն այն դեռևս լիովին չի օգտագործում: Շնորհավորելով ներկաներին Զբոսաշրջության միջազգային օրվա կապակցությամբ` Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս օրն առիթ է` իմաստավորելու և քննարկելու տուրիզմի բնագավառում Հայաստանի անցած 20 տարիներն ու հետագա ծրագրերը: Տիգրան Սարգսյանը կարևորել է, որպեսզի զբոսաշրջության ոլորտում մասնագիտացված բոլոր կառույցները կառավարության հետ միասին լինեն մասնակիցը` տուրիզմի զարգացման ծրագրերի իրականացման գործում: «Եվ այս տեսակետից ուզում եմ նշել, որ պետություն-մասնավոր հատված համագործակցության շնորհիվ վերջին շրջանում արձանագրվել են հաջողություններ,- ընդգծել է նա: - Այս տեսակետից կարևոր են Ազգային մրցունակության հիմնադրամի կողմից Տաթևի վանական համալիրում իրականացված ներդրումային ծրագրերը և Հայաստանում առցանց պատվիրման առաջին համակարգի` armhotels.am-ի ներմուծումը: Զբոսաշրջության միջազգային օրը Հայաստանում նշվում է արդեն երրորդ տարին, իսկ Հայաստանի անկախության 20-ամյակի տոնակատարությունների կապակցությամբ զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները մեդալներ, շնորհակալագրեր և ոլորտի զարգացման մեջ ներդրած ավանդի համար պարգևներ են ստացել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի և Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի անունից: Զբոսաշրջության ոլորտում ներդրած ավանդի համար հատուկ ոչ մրցութային մրցանակ է ստացել նաև կառավարության ղեկավարը «Arm Tourism» ամսագրից: Միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը, Հայաստանի Հյուրանոցների միությունը, «Հայկական խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման» ՀԿ, Հայկական գիդերի գիլդիան, ինչպես նաև Հայաստանի Բարմենների միությունն ու «Մեդիա Օնիքս» ընկերությունը:
Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Օսկանյան. Արցախի հարցը փակված չէ Նա նշել է, որ Հայաստանն այսքան խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի |