Հայաստանում սկսել են ավելի շատ կոնյակ ու գինի արտադրել և ավելի քիչ՝ օղի ու գարեջուր

Հայաստանում սկսել են ավելի շատ կոնյակ ու գինի արտադրել և ավելի քիչ՝ օղի ու գարեջուր

PanARMENIAN.Net - 2011թ. հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 7467,6 հազար լիտր կոնյակ, ինչը 9,8 տոկոսով ավելի է 2010-ի նույն շրջանի ցուցանիշից (6801 հազար լիտր): Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, նույն շրջանում երկրում արտադրվել է 4243,1լիտր օղի, ինչը քիչ է 2010-ի հունվար- օգոստոսի ցուցանիշից 28,2 տոկոսով: Բացի դրանից, հունվար-օգոստոսին արտադրվել է 3682,2 հազար լիտր գինի 2010-ի 3346,3 հազար լիտրի փոխարեն (10 տոկոս աճ):

Հաշվետու շրջանում երկրում արտադրվել է 11203,3 հազար լիտր գարեջուր, ինչը 3,2 տոկոսով քիչ է, քան 2010-ի հունվար-օգոստոսին` 11572,5 հազար լիտր: Շամպայն գինիների արտադրությունն աճել է 2,3տոկոսով` կազմելով 149,6 հազար լիտր: Ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությունը 2011-ին ավելացել է 5,6 տոկոսով` կազմելով 24228,7 հազար լիտր:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---