Արդշինինվեստբանկի վարչության նոր նախագահն իր առջև դնում է հավակնոտ խնդիրներ![]() 3 հոկտեմբերի 2011 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 3-ից Արդշինինվեստբանկի Վարչության նախագահ է նշանակվել Մհեր Հերբերտի Գրիգորյանը: Ինչպես նշվում է բանկի մամլո հաղորդագրությունում, ներկայացնելով նորանշանակ Վարչության նախագահին, բանկի Խորհրդի նախագահ Կարեն Սաֆարյանը վստահեցրել է, որ Մհեր Գրիգորյանը լինելով հայկական բանկային համակարգի հմուտ գիտակ, կդառնա Արդշնինվետբանկում ձևավորված աշխատանքային լավագույն ավանդույթների շարունակողը: Իր կողմից Մ. Գրիգորյանը հավելել է, որ իրեն արված առաջարկությունը գնահատում է անչափ հետաքրքիր և հեռանկարային: «Իմ առջև կանգնած է բավականին հավակնոտ նպատակ, այն է, դարձնել Արդշինինվեստբանկն առավել հզոր և մրցունակ` շարունակելով իրագործել մանրածախ և կորպորոտիվ բիզնեսի զարգացմանն ուղղված նոր նախագծեր»,- ավելացրել է նա: Մհեր Գրիգորյանը ծնվել է 1972 թվականին, մասնագիտությամբ իրավաբան է: 1996 թվականից աշխատում է բանկային համակարգում` ՀՀ կենտրոնական բանկում, Հայներարտբանկում, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» բանկում: 2006-2007 թվականներին եղել է Ինեկոբանկի գործադիր տնօրենը: 2002-2006թթ համատեղությամբ աշխատել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակում` որպես խորհրդատու: 2007 թվականից մինչև նոր նշանակումը, եղել է ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրենի տեղակալ-տնօրինության անդամ: Տիրապետում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին: Ամուսնացած է` ունի երկու երեխա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |