Հայպետհիդրոմետ. Առաջիկայում մեզ սպասում է «փոքր ամառ»

Հայպետհիդրոմետ. Առաջիկայում մեզ սպասում է «փոքր ամառ»

PanARMENIAN.Net - Վերջին մի քանի օրերին դիտված օդի ջերմաստիճանի նվազումը՝ պայմանավորված հյուսիս-արևմուտքից ներթափանցած սառը օդային հոսանքներով, գյուղատնտեսությանը չի վնասել։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց արտակարգ իրավիճակների նախարաության Հայպետհիդրոմետ ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը։

«Այսօրվանից սկսած hանրապետություն են ներթափանցում տաք օդային հոսանքներ։ Սկսած այսօրվանից ջերմաստիճանը կբարձրանա 1-2-ական աստիճանով։ Արդյունքում մինչև շաբաթվա վերջ մայրաքաղաքում և Արարատյան դաշտում առավելագույն ջերմաստիճանը կհասնի 26-27 աստիճան տաքության»,- ասաց բանախոսը՝ հավելելով, որ սա բնական է մեր հանրապետության ցամաքային կլիմայի համար։

Առաջիկա մեկ շաբաթվա կտրվածքով Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ. «Առաջիկայում մեզ սպասում է «փոքր ամառ»։ Իսկ «իսկական աշուն»՝ անձրևոտ, մի քիչ ցրտոտ, կդիտարկվի միայն նոյեմբերին»։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---