Մուսֆաթա Ջասեմ ալ Շամալի. Իրան-Հայաստան երկաթուղին կծառայի ինչպես Հայաստանի բարօրությանը, այնպես էլ Քուվեյթի

Մուսֆաթա Ջասեմ ալ Շամալի. Իրան-Հայաստան երկաթուղին կծառայի ինչպես Հայաստանի բարօրությանը, այնպես էլ Քուվեյթի

PanARMENIAN.Net - Քուվեյթը մտադիր է մասնակցել Հայաստանում խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրագործմանը, այդ մասին Հայաստանի փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Քուվեյթի ֆինանսների նախարար Մուսթաֆա Ջասեմ ալ Շամալին: «Մենք ցանկանում ենք, որպեսզի Քուվեյթը դառնա Հայաստանում իրագործվող ծրագրերի մասը: Մեր երկիրն ուշադրություն է դարձնում տրանսպորտի ոլորտին, իսկ Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը ծառայելու է Հայաստանի և Քուվեյթի բարօրությանը»,- նշել է նա:

Իր հերթին Հայաստանի փոխվարչապետը հավելել է, որ Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության նախագծից բացի Քուվեյթը շահագրգռված է նաև ենթակառուցվածքային նախագծերում, մասնավորապես, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության մեջ:

Երևանում հոկտեմբերի 5-ին կայացավ Հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը` ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի և Քուվեյթի Պետության ֆինանսների նախարար Մուստաֆա Ջասեմ ալ Շամալիի համանախագահությամբ:

Նիստում քննարկվեցին տնտեսական, առևտրի, ներդրումների, գիտատեխնիկական, կրթական և մշակութային ոլորտներում համագործակցության ներկա վիճակը և զարգացման հեռանկարները, կարևորվեց առևտրատնտեսական հարաբերությունների խորացման և ընդլայնման անհրաժեշտությունը: Արձանագրվեց, որ վերջին շրջանում երկկողմ շփումների ակտիվացում է նկատվում, ինչին նպաստել են բարձր մակարդակով փոխայցելությունները, ինչպես նաև Քուվեյթում Հայաստանի դեսպանատան բացումը: Նշվեց, որ առաջիկայում Հայաստանում Քուվեյթի դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը կարևոր նշանակություն կունենա երկկողմ հարաբերությունների զարգացման և ամրապնդման համար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---