12  05.10.11 - Զվարթնոց Միջազգային Օդանավակայանի նոր համալիրը

«Զվարթնոցի» նոր արդիական տերմինալն արդեն ընդունում է առաջին ուղևորներին

«Զվարթնոցի» նոր արդիական տերմինալն արդեն ընդունում է առաջին ուղևորներին

PanARMENIAN.Net - «Զվարթնոցի» նոր արդիական տերմինալն արդեն չվերթեր է ընդունում: «Արմավիա» ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթի ուղևորներին, որոնք ժամանեցին Երևանի ժամանակով ժամը 16:20-ին, Հայաստանում անակնկալ էր սպասում՝ նրանց դիմավորեցին ծաղիկներով ու նվերներով համաշխարհային պահանջներին համապատասխանող նոր տերմինալի բացման կապակցությամբ:

Տոնական մթնոլորտում չվերթի ուղևոր Լարիսա Պողոսյանը իր տպավորություններն է կիսել PanARMENIAN.Net ի թղթակցի հետ. «Մաքուր, գեղեցիկ, բոլոր միջազգային չափանիշներին համապատասխան, կարող եմ համեմատել միայն գերմանական օդանավակայանի հետ.:

Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված տոնակատարությունների և լայնամասշտաբ միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 16-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կայացել է «Զվարթնոցի» նոր տերմինալը շահագործման հանձնելու պաշտոնական արարողությունը: Ողջույնի խոսքով հանդես է եկել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը, որն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու Հայաստանին իր զարգացման ճանապարհին: Նոր տերմինալն օծվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի մասնակցությամբ:

Նոր տերմինալն ամբողջությամբ կփոխի ուղևորների պատկերացումներն օդանավակայանի ծառայությունների մատուցման մասին` դրանք ներկայացնելով որակապես նոր տեսանկյունից: Կարելի է ասել, որ վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանը նման մասշտաբի և նշանակության օբյեկտ շահագործման չի հանձնել: Ավելին, նոր տերմինալն իր սարքավորումներով առաջատարը կդառնա տարածաշրջանում:

Տերմինալը 34 հազար քառ. մ տարածք է զբաղեցնում: Համալիրի շենքում կտեղակայվեն բարձր դասի սրահներ ուղևորների և դիվանագետների սպասարկման համար, իսկ գրանցման սրահն ընդհանուր առմամբ 46 գրանցակետ կունենա: Նոր տերմինալում նախատեսված է կենտրոնացված ջերմամատակարարում, օդափոխանակության ժամանակակից և բարձրորակ համակարգ:

Տերմինալն իր գործառույթները կկատարի նաև երկրաշարժի դեպքում, առանց որևէ խնդիրների. շենքը 9-բալանոց սեյսմակայունություն ունի: Արտակարգ իրադրությունների դեպքում արտաքին աշխարհի հետ անխափան կապի ապահովումն օդանավակայանի բարեկարգման նպատակներից մեկն է:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի վերակառուցման աշխատանքներն իրականացվում են 2002 թվականից «Արմենիա – Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ կողմից` 2001 թվականին ՀՀ կառավարության կողմից տրամադրված 30-ամյա կոնցեսիոն կառավարման համաձայն: Ներդրումային ծրագրի արժեքը կազմում է մոտ 160 մլն ԱՄՆ դոլար: Այսօրվա դրությամբ օդանավակայանը տարեկան 1 միլիոն 100 հազար ուղևոր է սպասարկում, նոր տերմինալը շահագործման հանձնելուց հետո այն կկարողանա մինչև 3.5 միլիոն ուղևոր սպասարկել:

9  16.09.11 - Զվարթնոց օդանավակայանի նոր շենքի բացման արարողությունը
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---