«ԻՆԳՈ Արմենիա»-ի ղեկավարը գտնում է, որ ՀՀ ապահովագրական ինդուստրիայի բաժինը ՀՆԱ-ում պետք է կազմի 7-12%

«ԻՆԳՈ Արմենիա»-ի ղեկավարը գտնում է, որ ՀՀ ապահովագրական ինդուստրիայի բաժինը ՀՆԱ-ում պետք է կազմի 7-12%

PanARMENIAN.Net - «ԻՆԳՈ Արմենիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը գտնում է, որ Հայաստանի ապահովագրական ինդուստրիայի բաժինը ՀՆԱ-ում պետք է կազմի 7-12%: «Դա առանց հայկական ընտանիքների բյուջեի վրա լրացուցիչ ծանրաբեռնման` լիովին պաշտպանելով նրանց շահերը»,- ասել է նա հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում` նվիրված Հայաստանում ընկերության գործունեության 14-ամյակին: Նրա խոսքով` այսօրվա դրությամբ շուկայի տարողունակությունը կազմում է ՀՆԱ 1.75%, ինչը «ցածր ցուցանիշ» է: «1997-1999թթ. մենք սկսեցինք ՀՆԱ 0.2%-ից, 15 տարում հասանք 1.4%-ի: Աճը բավական թույլ է, սակայն, հաշվի առնելով, որ Հայաստանում ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին օրենքն ընդունվել է անցյալ տարի, դա բացատրելի է»,- ասել է նա:

Միևնույն ժամանակ, Ալթունյանի կարծիքով, պրոֆեսիոնալիզմի տեսակետից Հայաստանի ապահովագրական շուկան կարելի է բավական զարգացած համարել, ինչը պայմանավորված է օրենսդրական պահանջներով, որոնք մշակել է Կենտրոնական բանկը` ժամանակին առաջնորդվելով լավագույն եվրոպական նորմատիվներով: «Այս իմաստով Հայաստանի ապահովագրական օրենսդրությունն ամենազարգացածներից է ԱՊՀ ողջ տարածքում և Եվրոպայի ողջ տարածքում լավերից է»,- հավելել է նա:

Այսօրվա դրությամբ ընկերությունը տարբեր գնահատականներով 2-3-րդ տեղն է զբաղեցնում Հայաստանի ապահովագրական շուկայում: 2011 թվականին ընկերությունը 1,5 անգամ ավելացրել է իր ակտիվները, որոնք 5,81 մլրդ դրամ են կազմել: ԱՊՊԱ-ի գծով կուտակված պրեմիաները կազմել են 2,2 մլրդ դրամ, ինչը կազմում է ապահովագրական վճարների ընդհանուր պորտֆելի 55%: Ընդ որում, ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին հատուցումների ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 1 մլրդ դրամ:

4  14.10.11 - “ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ” ԱՓԲԸ գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանի մամլո ասուլիսը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---