Հայազգի երգչուհի Շերի հագուստները կցուցադրվեն Երևանում

Հայազգի երգչուհի Շերի հագուստները կցուցադրվեն Երևանում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 24-ին ժամը13:00-ին Երևանի քաղաքապետարանի Մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնում, Երևանում Իտալիայի Տոսկանա նահանգի շաբաթվա շրջանակում կայանալու է իտալացի հանրահայտ դիզայներ Էրմանո Շերվինոյի հագուստների ցուցադրությունը:

Կենտրոնում ցուցադրվելու է ծագումով հայ աշխարհահռչակ երգչուհի և դերասանուհի Շերի (Շերլին Սարգսյան) հագուստները, որոնք նա կրել է 1999թ-ին Ֆրանկո Ձեֆիրելիի «Թեյ Մուսոլինիի հետ» ֆիլմում: Ներկայացվելու են 8 տարբեր ոճերի հագուստներ:

Երևանում Իտալիայի Տոսկանա նահանգի շաբաթը կազմակերպել է Հայաստանում Իտալիայի դեսպանատունը Երևանի քաղաքապետարանի Մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնի հետ համատեղ: Այն կայանալու է հոկտեմբերի 24-28-ը: Միջոցառումների շրջանակներում սպասվում է Վենետիկում բեմադրված «Արարատ» բեմադրության ներկայացումը, ռեստավրատորի դասընթացներ և այլն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---