«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները աշխատավարձի են սպասում

PanARMENIAN.Net - «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները սպասում են, որ ըստ կառավարության որոշման մինչ տարեվերջ մարվելու են քիմիական ոլորտի աշխատակիցների աշխատավարձի պարտքը՝ ակնկալելով, որ իրենք էլ աշխատավարձ կստանան: Սակայն, PanARMENIAN.Net ի թղթակցին գործարանի մամլո ծառայությունից հայտնել են, որ պարտքերի մարման նոր ժամանակցույց դեռ չկա:

Գործարանի աշխատակիցները ստացել են միայն մայիս ամսվա հասանելիք աշխատավարձը: Այսօրվա դրությամբ գործարանում 3 հազար մարդ է աշխատում, որոնցից հազարը արձակուրդի մեջ են:

2010թ. նոյեմբերին գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության ու նախագահի նստավայրի մոտ: Դեկտեմբերի 23-ին ընկերության ղեկավարությունը հայտարարեց, թե պարտքը վաղուց մարված է: Այնուհետև, հայտնի դարձավ նոր պարտքի մասին, որի մարման ժամկետը սահմանվեց հունիսի 29-ը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---