«Կլոր սեղան» բարեգործական միջեկեղեցական հիմնադրամն ամփոփել է տարին

«Կլոր սեղան» բարեգործական միջեկեղեցական հիմնադրամն ամփոփել է տարին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կողմից հիմնադրված Հայաստանյան Կլոր սեղան բարեգործական միջեկեղեցական հիմնադրամի տարեկան` 2010-2011թթ.-ն ամփոփող ժողովը:

Արդեն տասնհինգ տարի գործող Կլոր սեղան հիմնադրամի նպատակն է աջակցել բարեգործական, գյուղատնտեսական, բնապահպանական, կրթական, մշակութային ու հասարակական տարբեր ծրագրերի իրականացմանը: Վերջին շրջանում Կլոր սեղանը ներգրավված է նաև տարածաշրջանային խաղաղության հաստատման և արտակարգ իրավիճակներում օգնության կազմակերպման ծրագրերում:

Ժողովը սկսվել է Կլոր սեղանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի աղոթքով և բացման խոսքով: Սրբազան Հայրը, ողջունելով ժողովին ներկա Կլոր սեղանի գործընկերներին և աշխատակիցներին, հաջողություն ու բարի ընթացք է մաղթել ժողովի աշխատանքներին: Ներկաներին իր ողջույնի խոսքն է փոխանցել նաև ՀԿՍ գործադիր տնօրեն դոկտոր Կարեն Նազարյանը: Վերջինն ուրախությամբ նշել է, որ հիմնադրամի երկարատև աշխատանքի արդյունքները նկատելի են, ընդլայնվել է գործընկերների ցանցը: Հիմնադրամի գործադիր տնօրենը ժողովականներին ներկայացրել է նաև միջեկեղեցական կազմակերպության օպերատիվ և արագ արձագանքը Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի հետևանքների հաղթահարման գործում. «Մենք թերևս միակ միջազգային կազմակերպությունն ենք, որ առաջինն արձագանքեցինք այդ դժբախտ պատահարին և հոգևոր, նյութական աջակցություն ցուցաբերեցինք»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---