ՀԱԷԿ-ի տնօրենը գերադասել է աշխատանքից ազատել 160 աշխատակցի, բայց չբարձրացնել նրանց աշխատավարձը22 հոկտեմբերի 2011 - 12:51 AMT PanARMENIAN.Net - ՀԱԷԿ գործադիր տնօրեն Գագիկ Մարկոսյանը ստորագրել է կայանի աշխատակիցների աշխատանքից ազատվելու մասին դիմումները: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնի է դարձել ՀԱԷԿ-ի աշխատակիցներից: Հայկական ատոմակայանի ինժեներատեխնիկական կազմի 160 աշխատակիցներ սեպտեմբերի 20-ին աշխատանքից ազատվելու մասին դիմումներ էին ներկայացրել՝ պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձը: Աշխատակիցների զանգվածային հեռացումը կարող է վտանգել ՀԱԷԿ վերագործարկումը պլանային վերանորոգումից հետո, որը մեկնարկել է սեպտեմբերի 11-ին և տևելու է մինչև հոկտեմբերի 27-ը: Գործակալության թղթակցի հետ զրույցում կայանի աշխատակիցը փոխանցել է տնօրենի խոսքերը. «Ավելի շուտ ես կկանգնեցնեմ կայանը ու նոր աշխատակիցների կընդունեմ աշխատանքի, բայց աշխատավարձը չեմ բարձրացնի»: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ պաշտպանական գործակցության հարցեր է քննարկել Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը Ջահերով երթը կմեկնարկի Հանրապետության հրապարակից Կսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում Ֆրանսահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելվել է․ Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել «Ես Հայաստանից գնացոը չեմ, հենց այստեղ, անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ»,–ասել է նա տեսաուղերձում Ալիև․ Մոսկվան ու Բաքուն ևս մեկ մեծ նախագիծ են սկսում Հյուսիս-Հարավի շրջանակում Նա նշել է, որ Ադրբեջանի տարածքում կա երկաթգիծ, որը կապում է ադրբեջանա-ռուսական սահմանը Ադրբեջանի և Իրանի սահմանի հետ |