Հայաստանն իր առջև նպատակ է դնում հայկական երկաթուղիները համապատասխանեցնել միջազգային չափանիշներին

Հայաստանն իր առջև նպատակ է դնում հայկական երկաթուղիները համապատասխանեցնել միջազգային չափանիշներին

PanARMENIAN.Net - Կոնցեսիոն կառավարման տարիներին երկաթուղին ամրագրում է դինամիկ զարգացման ցուցանիշներ, որոնք բնութագրում են այդ ոլորտը, հոկտեմբերի 28-ին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի նիստի բացման ժամանակ։ Նրա խոսոքով, Հայաստանը չպետք է կանգ առնի ձեռք բերված ցուցանիշների վրա, քանի որ երկաթուղային տրանսպորտի զարգացումը պահանջում է ամենօրյա ջանքեր։ «Մենք մեր առջև բարդ, բայց կարևոր նպատակ ենք դնում՝ հայկական երկաթուղիները համապատասխանեցնել միջազգային չափանիշներին»,- ասել է նա։

Երկաթուղային տրանսպորտի զարգացման առումով վարչապետն անդրադարձել է երկրի տնտեսության զարգացմանը, հաղորդելով, որ 9 ամիսների արդյունքով տնտեսական աճը Հայաստանում կազմել է 5 տոկոս, ինչն առաջին հերթին բացատրվում է գործընկեր երկրների հետ առևտրի դինամիկայով, մյուս կողմից պայմանավորված է տնտեսական քաղաքականությամբ, որն անցկացվում է երկրի կառավարության կողմից։ Մասնավորապես, վարչապետի խոսքով, նշված շրջանում արտահանումն աճել է 30 տոկոսով, իսկ ներկրումը՝ 17 տոկոսով։ Հայ վարչապետը հավելել է նաև, որ տնտեսության վերականգնմանը զուգահեռ ավելանում է երկաթուղային փոխադրումների ծավալը։

ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 55-րդ նիստը բացվել է Երևանում հոկտեմբերի 28-ին: Նման որոշումն ընդունվեց խորհրդի անցած նիստի ժամանակ, որը կայացել էր մայիսի 18-19-ին Հելսինկիում (Ֆինլանդիա):

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---