Հայաստանի ԱԷԿ-ում սթրես-թեստ կանցկացվի 2012թ. գարնանը![]() ![]() PanARMENIAN.Net - 2012 թվականի ապրիլին Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանի ԱԷԿ-ում սրթես-թեստ կանցկացվի: Այդ մասին հոկտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության տնտեսական համաժողովում հաղորդել է Հայաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքով՝ այդ որոշումը պայմանավորված է ճապոնական Ֆուկուսիմայում ողբերգական իրադարձություններով: Նա հաղորդել է նաև, որ ներկա պահին Հայաստանի ԱԷԿ-ում անվտանգության մակարդակի բարձրացման աշխատանքները շարունակվում են: Այս կապակցությամբ նա հիշեցրել է, որ ՄԱԳԱՏԷ-ի փորձագիտական խումբը դրական է գնահատել կայանի անվտանգ շահագործման մակարդակը՝ հավելելով, որ ԱԷԿ-ում արդեն ձեռնամուխ են եղել միջազգային փորձագետների հայտնաբերած թերությունների վերացմանը: Իսկ ինչ վերաբերում է նոր էներգաբլոկի շինարարությանը, ապա, ինչպես հաղորդել է նախարարը, իրականացվում են պոտենցիալ ներդրողների որոնման աշխատանքներ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |