Ամերիաբանկը հաճախորդներին առաջարկվող ավանդային ծառայությունների տեսականին համալրել է նոր` խնայողական ավանդով![]() 1 նոյեմբերի 2011 - 10:18 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել ֆիզիկական անձանց համար նախատեսված ծառայությունների փաթեթը: Բանկը հաճախորդներին առաջարկվող ավանդային ծառայությունների արդեն իսկ լայն տեսականին համալրել է նոր` խնայողական ավանդով: Այն հաճախորդին հնարավորություն կընձեռի ավանդի ողջ ժամկետի ընթացքում, առանց սահմանափակումների, տնօրինել ավանդի գումարը` նվազեցնել կամ ավելացնել այն: Բանկը խնայողական ավանդի համար մշակել է ճկուն և մրցունակ սակագնային փաթեթ`առաջարկելով ավանդի ներդրման նվազագույն գումարի երկու սահմանաչափ: Խնայողական ավանդի նվազագույն գումարը ՀՀ դրամով ավանդի դեպքում սահմանելով 200,000 ՀՀ դրամ, Բանկն առաջարկում է 5% տարեկան տոկոսադրույք: Իսկ ԱՄՆ դոլարով ավանդի համար սահմանելով 500 ԱՄՆ դոլար նվազագույն գումար և Եվրոյով ավանդի համար` 300 Եվրո, առաջարկում է տարեկան 2% տոկոսադրույք: Տոկոսագումարը հաշվարկվում է նվազագույն մնացորդի չափով մնացորդ ապահովելու դեպքում: Խնայողական ավանդի ներդրման պահին նվազագույն գումարի II շեմը ենթադրում է առավել մեծ գումարներ` առավել բարձր տոկոսադրույքներով: Ավանդի նվազագույն գումարը ՀՀ դրամով ավանդի դեպքում սահմանելով նվազագույնը 1.0 մլն ՀՀ դրամ, Բանկն առաջարկում է 6% տարեկան տոկոսադրույք, իսկ ԱՄՆ դոլարով ավանդի համար սահմանելով 2,500 ԱՄՆ դոլար նվազագույն սահմանաչափ և Եվրոյով ավանդի համար` 1,500 Եվրո, Բանկն առաջարկում է տարեկան 3% տոկոսադրույք: Նշենք նաև, որ Ամերիաբանկը խնայողական ավանդ ներդնող հաճախորդներին առաջարկում է Ինտերնետ-Բանկ ծառայությունը 50% զեղչված սակագնով, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |