Արցախում արդեն կա 5000 ինտերնետ բաժանորդ

Արցախում արդեն կա 5000 ինտերնետ բաժանորդ

PanARMENIAN.Net - Ղարաբաղ Տելեկոմի ինտերնետ բաժանորդների թիվն օրեցօր աճում է, տեղեկացնում են ընկերության մամլո ծառայությունից: Հոկտեմբերին գրանցվել է 5000-րդ բաժանորդը:

Ղարաբաղ Տելեկոմի գլխավոր տնօրենի տեղակալ Գեորգես Տերտերյանը հանդիպել է 5000-րդ բաժանորդի հետ և մատուցել անակնկալ` HP Mini նեթբուքի տեսքով։

Հանձնելով նվերը` Տերտերյանը նշել է, որ Ղարաբաղ Տելեկոմի հիմնական նպատակն է դառնալ յուրաքանչյուր բաժանորդի ընկեր, ինչի համար ընկերությունը ջանասիրությամբ աշխատում է սակագների բարելավման և ծառայությունների որակի կատարելագործման ուղղությամբ:

2010թ, նոյեմբեր ամսից առ այսօր` 1 տարում Ղարաբաղ Տելեկոմը մոտ 40 անգամ իջեցրել է ինտերնետ կապի ծառայությունների սակագները և կազմակերպել ակցիաներ։ Արդյունքում ընկերության ինտերնետ բաժանորդների թիվը 6 ամսվա ընթացքում 486-ից հասել է 5000-ի:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---