Գյունտեր Օտտինգեր. «Nabucco»-ն դեռևս կարող է հեռանկարային նախագիծ համարվել

Գյունտեր Օտտինգեր. «Nabucco»-ն դեռևս կարող է հեռանկարային նախագիծ համարվել

PanARMENIAN.Net - Նախագծվող «Nabucco» գազատարը թանկարժեք է, և զգույշ ներդրողները կարիք ունեն, որպեսզի իրենց համոզեն այդ նախագծի մեջ գումար ներդնելու հարցում: Այդ մասին հայտնել է էներգետիկ հարցերով ԵՄ հանձնակատար Գյունտեր Օտտինգերը: Նա հայտնել է, որ «Nabucco» նախագծի արժեքը գերազանցում է 10 մլրդ դոլարը: ԵՄ պաշտոնական ներկայացուցիչը գտնում է, որ «Nabucco»-ն դեռևս կարող է հեռանկարային նախագիծ համարվել, բայց պետք է ուշադրություն դարձնել մի շարք լուրջ պահերի վրա. «Nabucco»-ի նման խոշոր նախագծերը պետք է Եվրոպայի էներգետիկ քաղաքականությանը ամբողջականություն հաղորդեն: Այդ ուղղությամբ միասնական քաղաքականությունը կարող է այդ նախագծի մեջ բանկերի կողմից միջոցների ներդրում ապահովել: Ֆինանսական ճգնաժամի կամ լայնամասշտաբ տնտեսական ճգնաժամի փուլում հնարավոր վարկային ճգնաժամը լավ ազդանշան չէ: «Կարծում եմ, որ դեռևս շանսեր կան «Nabucco»-ի համար ֆինանսական աղբյուրներ գտնելու և այդ նախագիծը կյանքի կոչելու համար», հաղորդում է «Reuters» գործակալությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---