Կարեն Քոչարյանը վերջին հրաժարականները կապում է «Բարգավաճ Հայաստան»-ՀՀԿ հարաբերությունների հետ 7 նոյեմբերի 2011 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Իշխանության մեջ տեղի ունեցած վերջին հրաժարականները կապված են նրա հետ, որ իշխող ՀՀԿ-ն հստակեցնում է իր դիրքորոշումը կոալիցիայի գործընկերոջ՝ «Բարգավաճ Հայաստանի» նկատմամբ։ Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «P.Art» PR ընկերության տնօրեն Կարեն Քոչարյանը։ «Տեղի է ունենում բյուրեղացման գործընթաց»,- ասել է նա։ Նրա խոսքով, եկել է ժամանակը, որպեսզի իշխանության դեմքերը կողմնորոշվեն, թե ում հետ են, և դրա հետ կապված ՀՀԿ-ն «այրում է կամուրջները «Բարգավաճ Հայաստանի»հետ»։ Քոչարյանը հավելել է, որ բոլոր հրաժարականները սպասելի էին և հավանական է, որ հրաժարականների գործընթացը կշարունակվի մինչև ընտրությունները։ Հոկտեմբերի 28-ին հրաժարականի դիմում է ներկայացրել Կարեն Կարապետյանը։ ՀՀԿ խորհրդի որոշմամբ քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Նոյեմբերի 1-ին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել և կգլխավորի Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախընտրական շտաբը: Հանրապետական կուսակցության Խորհրդի նիստից հետո Հովիկ Աբրահամյանը հաղորդել է լրագրողներին, որ այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իրեն հանձնարարել է գլխավորել նախընտրական շտաբը, ինքն իր անձնական նախաձեռնությամբ առաջարկել է հրաժարական տալ, որպեսզի ավելի արդյունավետ ձևավորի շտաբն ու նախընտրական աշխատանքներ իրականացնի: Հրաժարական է տվել նաև ոստիկանապես Ալիկ Սարգսյանը, նրան փոխարինեց ՊՆ փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |