ՇԱՄԻԼ ԲԱՍԱԵՎԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ, ՈՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՀԱՅԵՐԸ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԷԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԱԾ24 հուլիսի 2000 - 17:20 AMT PanARMENIAN.Net - 24.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.«Մենք եկել էինք Ղարաբաղ` պատերազմելու ոչ թե ռազմաավարների, այլ Ջիհադի գաղափարի համար»: Ադրբեջանական ԱՆՍ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է չեչեն դաշտային հրամանատար Շամիլ Բասաեւը` մեկնաբանելով իր մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմին:Սակայն, հայտարարել է Բասաեւը, «երբ մենք ժամանեցինք Ղարաբաղ եւ տեսանք տիրող իրավիճակը, ապա հասկացանք, որ այստեղ Ջիհադի նշան անգամ չկա»: Չեչեն դաշտային հրամանատարը հայտարարել է, որ «վստահելի» բարձրաստիճան հրամանատարների թիվը ադրբեջանական բանակում շատ քիչ էր: Բացի այդ, հայտարարել է Բասաեւը, «հայերը ավելի լավ էին նախապատրաստված պատերազմին»: Շամիլ Բասաեւը հայտարարել է նաեւ, որ Շուշի քաղաքի անկումը պայմանավորված էր ադրբեջանական բանակի անհրաժեշտ կազմակերպվածության եւ արդյունավետ ղեկավարության բացակայությամբ: Նրա խոսքերով, 100 զինված մարդիկ կարող էին մեկ տարվա ընթացքում պահել Շուշին: Չեչեն հրամանատարը հայտարարել է նաեւ, որ ելնելով վերնշված հանգամանքներից` 1993 թվականին նա որոշել է դուրս բերել իրեն ենթակա չեչենական ջոկատները Ղարաբաղից: --0-- ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |