Երևանում բացվել է Նանսենի 150-ամյակին նվիրված ցուցահանդես

Երևանում բացվել է Նանսենի 150-ամյակին նվիրված ցուցահանդես

PanARMENIAN.Net - «Ակադեմիա» պատկերասրահում բացվեց Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Ցուցահանդեսն անցկացվում է մեծ մարդասերի հոբելյանին նվիրված լայնածավալ տոնակատարությունների շրջանակում:

Ցուցահանդեսին ներկայացված են հայ դասական և ժամանակակից գեղանկարիչների 48 աշխատանք` նվիրված Նոբելյան մրցանակի դափնեկիր, բեվեռախույզ, գիտնական և հայ ժողովրդի բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենին: Ցուցահանդեսի մուտքն անվճար է և բոլոր ցանկացողները կարող են ծանոթանալ ներկայացված աշխատանքներին մինչև սույն թվականի նոյեմբերի 20-ը:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են. ՀՀ կառավարությունը, Արարատյան Հայրապետական թեմը, Աշխարհի հայ նկարիչների միավորումը և «Ակադեմիա» ցուցասրահը:

«ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ տպագրվել է պատկերագիրք, որը կոչվում է «Ֆրիտյոֆ Նանսեն» և ներառում է ցուցահանդեսին ներկայացված բոլոր աշխատանքները:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---