Հայաստանի կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի պետական պարտքը չվնասի երկրի կայուն զարգացմանը

Հայաստանի կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի պետական պարտքը չվնասի երկրի կայուն զարգացմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի տնտեսության կայունության ապահովման համար 2012թ. պետական բյուջեի դեֆիցիտը կկրճատվի մինչև 3%: Այդ մասին հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` ՀՀ Ազգային ժողովում ներկայացնելով 2012 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագիծը: «Դա նշանակում է, որ ուշադրության կենտրոնում ենք պահում արտաքին և ներքին պարտքի բեռի խնդիրը, որպեսզի այն լինի կառավարելի և չվտանգի մեր կայուն զարգացումները ու պետությունն ունենա բավարար լիկվիդային ֆինանսական միջոցներ, ինչն այսօր ժամանակակից աշխարհում կարևորագույն խնդիրն է»,- ընդգծել է նա:

Միևնույն ժամանակ, վարչապետի խոսքով, 2012-ին էապես բարելավվելու է հարկեր-ՀՆԱ ցուցանիշը` հարկային մուտքերը նախորդ տարվա համեմատ ավելացնելով շուրջ 101 մլրդ դրամով: Այդ կապակցությամբ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ այդ հանգամանքն ունի էական նշանակություն կառավարության կարողությունների և կուտակած պաշարների ամրապնդման առումով, «որպեսզի 2012-ին երկիրն ի վիճակի լինի դիմագրավելու այն լրջագույն մարտահրավերներին, որոնք այսօր առկա են»:

Բացի դրանից, 2012-ին նպատակ ունենալով վերաբաշխել պետության եկամուտները հարուստներից դեպի աղքատներ` 10 տոկոսով կավելացվեն 100 հազար ընտանիքների սոցիալական նպաստները, և դա վերաբերում է Հայաստանի ընտանիքների 1/7-ին: 10 տոկոսով կբարձրանան ավելի քան 500 հազար թոշակառուների կենսաթոշակները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---