Տնտեսական օպերատորների գրանցման գործընթացը շարունակվում է

PanARMENIAN.Net - Հայաստանի էլեկտրոնային գնումների համակարգի www.armeps.am կայքում մեկնարկել և շարունակվում է տնտեսական օպերատորների (գնման գործընթացներում հնարավոր մասնակիցների) գրանցման գործընթացը: Համակարգում գրանցվելու համար հարկավոր է այցելել www.armeps.am կայք, հետևելով հրահանգներին` լրացնել համապատասխան տեղեկատվությունը: Դրանից հետո գրանցումը հաստատելու նպատակով անհրաժեշտ է «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ին տրամադրել (առձեռն կամ փոստով) հետևյալ փաստաթղթերը` պետական գրանցման վկայականի կամ անձնագրի և սոցիալական քարտի պատճենները (համապատասխանաբար` ՀՀ ռեզիդենտ իրավաբանական կամ ֆիզիկական անձ լինելու դեպքում); իրենց երկրների օրենսդրությամբ սահմանված համապատասխան իրավաբանական անձի գրանցման փաստաթղթի կամ համապատասխան անձը հաստատող փաստաթղթի պատճենները և դրանց հայերեն թարգմանված օրինակները (համապատասխանաբար` ՀՀ ոչ ռեզիդենտ իրավաբանական կամ ֆիզիկական անձ լինելու դեպքում); հայտարարություն` էլեկտրոնային գնումների համակարգում գրանցվելու ցանկություն ունենալու և դրանից բխող քաղաքացիաիրավական պարտավորությունները և պատասխանատվությունը ընդունելու վերաբերյալ (տեքստը կարելի է ներբեռնել www.armeps.am կայքից կամ թղթային տարբերակը ստանալ «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ում):

Բացի դրանից, ինչպես հաղորդում է ՀՀ Ֆինանսների նախարարության մամլո ծառայությունը, «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ էլեկտրոնային գնումների համակարգի www.armeps.am կայքում տնտեսական օպերատորների (գնման գործընթացներում հնարավոր մասնակիցների) գրանցման ցանկություն ունեցողներին կարող է տրամադրել ուսուցման ծառայություններ:

Գնումների աջակցման կենտրոնի հասցեն է ՀՀ, ք. Երևան, Կոմիտաս 54բ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---