Երիտասարդների համաշխարհային և Ուսանողների միջազգային տոներին նվիրված համերգաշարն ավարտվել է

Երիտասարդների համաշխարհային և Ուսանողների միջազգային տոներին նվիրված համերգաշարն ավարտվել է

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 20-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել հեղինակային երգի երեկո, որով ամփոփվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ Երիտասարդների համաշխարհային և Ուսանողների միջազգային տոների առթիվ անցկացվող համերգների շարքը։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը, ամփոփելով տոնական միջոցառումների շարքը, նշել է, որ բազմաժանր համերգների միջոցով կարողացել են իրական տոն ստեղծել երիտասարդների և ուսանողների համար՝ հնարավորին չափ մեծ թվով երիտասարդների ներգրավելով տոնական միջոցառումների շրջանակներում։ «Միջոցառումները շարունակական են, դրանք չեն ավարտվում համերգների այս շարքով և Երիտասարդների համաշխարհային ու Ուսանողների միջազգային տոներին նվիրված միջոցառումներով։ Բոլոր ոլորտներում իրականացվելու են ծրագրեր»,- նշել է Կարեն Ավագյանը։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---