«HSBC Բանկ Հայաստան»-ը կանխատեսում է բանկային վարկային տոկոսադրույքների բարձրացում

«HSBC Բանկ Հայաստան»-ը կանխատեսում է բանկային վարկային տոկոսադրույքների բարձրացում

PanARMENIAN.Net - «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ն կանխատեսում է գլոբալ առումով բանկային վարկային տոկոսադրույքների բարձրացման հնարավարով միտումներ համաշխարհային տնտեսության իրավիճակից ելնելով, ինչպես նաև բանկի ծախսերի բարձրացում, ինչը կապված է կանոնակարգողների կողմից օրենսդրության խստացման հետ: Այդ մասին նոյեմբերի 22-ին Երևանում լրագրողներին ասաց «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը: «Կարծում եմ, որ վաղ թե ուշ դա կազդի Հայաստանի վրա, և բանկային վարկային տոկոսադրույքների գծով կդիտվի բարձրացման միտում: Սակայն դա կտևի միայն մի որոշ ժամանակ»,- ասաց նա նոյեմբերի 22-ին Երևանում:

Ինչ վերաբերվում է ավանդների տոկոսադրույքների գծին, բանկիրը դժվարացավ ինչ որ կանխատեսում անել, նշելով, որ հնարավոր է նաև և դրանց բարձրացումը, բայց ոչ այն համամասնությամբ, ինչ վարկային տոկոսադրույքների գծով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---