Աշոտ Մարտիրոսյան. «Ինտեր ՌԱՕ»-ի հրաժարումը կառավարումից չի ազդի ՀԱԷԿ-ի աշխատանքի վրա

Աշոտ Մարտիրոսյան. «Ինտեր ՌԱՕ»-ի հրաժարումը կառավարումից չի ազդի ՀԱԷԿ-ի աշխատանքի վրա

PanARMENIAN.Net - «Ինտեր ՌԱՕ»-ի դժգոհությունը, որը կապված է այն պայմանների հետ, որով նա կառավարում է Հայկական ԱԷԿ-ը, ոչ մի կերպ չի ազդի Հայկական ԱԷԿ-ի աշխատանքի անվտանգության վրա: «Ես պատասխանատու եմ ատոմային կայանի աշխատանքի անվտանգության համար և կարող եմ ասել, որ ՀԱԷԿ-ի կառավարման մասին պայմանագրի գործողության վաղաժամ դադարեցումը «Ինտեր ՌԱՕ»-ի կողմից, ոչ մի կերպ չի ազդի Հայկական ԱԷԿ-ի աշխատանքի վրա», հայտարարեց PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը:

Նրա խոսքով, այդ հարցը կրում է զուտ ֆինանսական բնույթ, առավել ևս, որ «Ինտեր ՌԱՕ»-ի կողմից ատոմային կայանի ֆինանսական հոսքերի կառավարման բաժինը այդքան էլ մեծ չէ: Այդ կապակցությամբ փորձագետը ավելացրեց, որ Հայկական ԱԷԿ-ի անվտանգության վրա չի անդրադառնա այն հանգամանքը, եթե ներկայիս կառավարչին փոխարինի «Ռոսատոմ»-ը, և նույնիսկ եթե ֆինանսական հոսքերի այդ մասնաբաժինը կառավարի հենց ատոմակայանը:

«Ինտեր ՌԱՕ»-ն դժգոհ է այն պայմաններից, որով նա կառավարում է Հայկական ԱԷԿ-ը և մտադիր է վաղաժամ դադարեցնել ՀԱԷԿ-ի կառավարման մասին պայմանագրի գործողությունը: Այդ մասին հայտնում է ռուսական «Կոմերսանտ» թերթը: Պարբերականը նշում է, որ «Ինտեր ՌԱՕ»-ի միակ այլընտրանքը Հայաստանի համար «Ռոսատոմն» է, որն առաջին հերթին շահագրգռված է նոր էներգաբլոկի կառուցմամբ, ոչ թե գործող ԱԷԿ-ի շահագործմամբ:

«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» պետական հոլդինգը բանակցություններ է սկսել Հայաստանի հետ՝ փոխելու համար այն պայմանները, որոնց հիման վրա ընկերությունը կառավարում է ՀԱԷԿ-ը, թերթին է պատմել աղբյուրը: Նա պարզաբանել է, որ ատոմային էներգետիկան ոչ պրոֆիլային գործունեություն է «Ինտեր ՌԱՕ»-ի համար, որի ռիսկերը կտրուկ աճել են»: Պաշտոնական մեկնաբանություններից էներգահոլդինգում հրաժարվել են:

ՀԱԷԿ շահագործման ժամկետը լրանում է 2013թ.: «Ինտեր ՌԱՕ»-ն կառավարում է ՀԱԷԿ-ը 2003 թվականից, պայմանագրի ժամկետը սպառվում է 2013թ.:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---