Երևանի և Սանկտ Պետերբուրգի նորընտիր ղեկավարները որոշել են համագործակցել

PanARMENIAN.Net - Դեռևս ընթացիկ տարվա հունիսին Սանկտ Պետերբուրգն ու Երևանը համաձայնագիր են կնքել մինչև 2014թ. համագործակցության մասին առևտրա-տնտեսական, կրթության, մշակույթի ու զբոսաշրջության ոլորտներում: Վերջին երկու տարում ապրանքաշրջանառությունը Սանկտ Պետերբուրգի ու Հայաստանի միջև ավելացել է 6 տոկոսով և կազմել 14 մլն դոլար, նոյեմբերի 30-ին Երևանում հայտարարել է Սանկտ Պետերբուրգի արտաքին կապերի կոմիտեի փոխնախագահ Անդրեյ Պետրուկը: «Երևանում Սանկտ Պետերբուրգի տեղեկատվական-գործարար կենտրոնի 5 տարին՝ արդյունքներ և հեռանկարներ. Սանկտ Պետերբուրգ և Երևան. Նոր ուղղություններ որոնելիս» խորագրով գործարար համաժողովին և կլոր սեղանին մասնակցելու նպատակով Երևան է ժամանել 10-հոգանոց պատվիրակություն՝ պետհատվածի, բիզնեսի, արդյունաբերության հատվածի, ապահովագրության ու խորհրդատվության ոլորտներից:

«Այսօրվա գործարար համաժողովը թույլ կտա մեզ համագործակցության նոր ուղիներ գտնել, որոնք այժմ դեռ անբավարար մակարդակի վրա են, առավել ևս, որ Սանկտ Պետերբուրգում քիչ չեն հայ գործարարները»,-հավելել է նա:

Իր հերթին Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը հավելել է, որ այսօրվա դրությամբ Սանկտ Պետերբուրգի ու Երևանի ղեկավարության, ինչպես նաև բնակիչների միջև գոյություն ունեցող բարեկամական հարաբերություններից բացի հարկավոր է ունենալ նաև համագործակցության ծրագիր, որն էլ ստորագրվել էր ընթացիկ տարում:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---