Լույս կընծայվի Գյումրիի ռուսական զինվորական գերեզմանատան մասին պատմող գիրք

Լույս կընծայվի Գյումրիի ռուսական զինվորական գերեզմանատան մասին պատմող գիրք

PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների Երիտասարդական միության վարչության խորհրդի ներկայացուցիչ Անդրանիկ Նիկողոսյանի նախաձեռնությամբ արդեն սկսվել են գրքի հրատարակության նախապատրաստական աշխատանքները: Այն պատմում է Գյումրիում գտնվող ռուսական Պատվո Բլուր զինվորական գերեզմանատան պատմության, ավերման և վերածնման մասին: «Պատվո բլրի վերածնված ճակատագրը» խորագրով գիրքը կհրատարկվի մյուս տարվա գարնանը:

Հրատարակումից հետո գիրքը կտարածվի ԱՊՀ բոլոր երկրներում, ինչը թույլ կտա ևս մեկ անգամ հիշեցնել հետխորհրդային տարածաշրջանի ազգերի ընդհանուր պատմական հիշողության մասին:

Պատվո բլուր ռուսական զինվորական գերեզմանատունը ստեղծվել է 1856 թ գեներալ Նիկոլայ Մուրավյովի հրամանով: Կից կառուցվել է ռուս ուղղափառ մատուռ, որտեղ կատարվել են զոհվածների թաղման արարողությունները:

1956թ Պատվո բլուրը ավերվել է. դրա տեղում խորհրդային իշխանությունները կառուցել են մանկական պրոֆիլակտիկ կենտրոն: Պատվո բլուրը վերականգնվել է 2010 թ՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վ. Կովալյովի նախաձեռնությամբ: Բացումը տեղի է ունեցել նախորդ տարվա օգոստոսի 20-ին՜ Հայաստանի և Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---