Երևանի կոնյակի գործարանի Նաիրի կոնյակը Մոսկվայում միջազգային մրցույթում Գրան Պրի է ստացել

Երևանի կոնյակի գործարանի Նաիրի կոնյակը Մոսկվայում միջազգային մրցույթում Գրան Պրի է ստացել

PanARMENIAN.Net - Մոսկվայում կայացած 15-րդ հոբելյանական «Միջազգային գինու և թունդ ալկոհոլային խմիչքների» մասնագիտացված մրցույթում Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ տեսաանու 20 տարվա հնեցման Նաիրի կոնյակը ստացել է Գրան Պրի մրցանակը և արժանացել ոսկե մեդալի: Մրցույթին, որն անցկացվում էր «Խաղողի և գինու միջազգային կազմակերպության» (International Organisation of Vine and Wine) հովանու ներքո, մասնակցում էին ավելի քան 115 անուն թունդ ալոհոլային խմիչքներ` ներկայացված աշխարհի 15 երկրներից` այդ թվում նաև Պորտուգալիայից, Իսպանիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից և Ֆրանսիայից,:

Ինչպես նշվում է ԵԿԳ մամլո ծառայության հաղորդագրության մեջ, սա այս տարվա ընթացքում Նաիրի կոնյակին շնորհված արդեն իսկ երկրորդ մրցանակն է: Ավելի վաղ` 2011թ. փետրվարի 12-13-ը Մոլդովայում կայացած Գինու և ալկոհոլային խմիչքների միջազգային մրցույթում Նաիրի կոնյակն արժանացել է ոսկե մեդալի:

ԱՐԱՐԱՏ տեսականու Նաիրի կոնյակը (20 տարի հնեցման) արտադրվում է Երևանի կոնյակի գործարանի կողմից 1967 թվականից ի վեր: Նաիրի կոնյակն ունի 29 ոսկե և մեկ արծաթե մեդալ:

Բացի այդ, 15-րդ հոբելյանական «Միջազգային գինու և թունդ ալկոհոլային խմիչքների» մրցույթի արդյուքներով ԱՐԱՐԱՏ-ը հաղթող է ճանաչվել «Տարվա լավագույն ապրանքանիշ» անվանակարգում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---