2012 թ սպասվում են Հայաստանի և Ռուսաստանի միջև գրական համագործակցության ամրապնդման նոր հեռանկարներ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 6-ին Հայաստանի Գրողների միությունում կայացել է միության նախագահ Լևոն Անանյանի, «Գրական Հայաստան» ամսագրի խմբագիր Ալբերտ Նալբանդյանի հանդիպումը Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչության, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդականի, Հայաստանի Գրողների միության պատվավոր անդամ Վիկտոր Կրիվոպուսկովի հետ:

Հանդիպմանը ամփոփվել են 2011թ համատեղ աշխատանքների արդյունքները, վերլուծվել են նախորդ տարվա հոկտեմբերին Հայաստանում կայացած ՝ IV «Ռուսերենով մենք միաձուլված ենք ապագայի հետ » Ռուսական խոսքի օրերի մասսայական միջոցառումների արդյունքները: Միջոցառումներին մասնակցել է երկրի մոտավորապես 500 հազար մարդ:

Քննարկվել է հարցերի շրջանակ, որոնք վերաբերում են 2012 թ գրական համագործակցության՝ արդեն իսկ ավանդույթ դարձած հեռանկարներին: Մասնավորապես՝ Մոսկվայում ծրագրվում է անցկացնել հայ գրականության դեկադա, իսկ Հայաստանում՝ Ռուսական խոսքի V օրեր: Ծրագրվում է հրապարակել արձակի և պոեզիայի երկլեզու օրացույց, Ծաղկաձորի գրողների տան հիման վրա թարգմանիչների երեքշաբաթյա դպրոց կազմակերպել:

Հանդիպման մասնակիցների կողմից հատուկ ուշադրություն է դարձվել «Գրական Հայաստան» ամսագրի խնդիրներին: Դրա հետ կապված՝ լավատեսություն չներշնչող իրավիճակն այսուհետև պետք է արմատապես փոխվի: Ռուսհամագործակցության Երևանում գործող գրասենյակի շնորհիվ ամսագրին սպասվում են արժեքավոր դրական փոփոխություններ ինչպես որակական, այնպես էլ քանակական առումներով: Միևնույն ժամանակ կամրապնդվի նաև նրա համագործակցությունը «Լիտերատուրնայա գազետայի» և ռուսական այլ հրատարակությունների հետ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---