Այսօր մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է

PanARMENIAN.Net - Այսօր դեկտեմբերի 10-ին մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Այս օրը 1948թ. Փարիզում ՄԱԿ ԳՎ նստաշրջանում ընդունվեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով մարմնի ղեկավար Նավի Փիլեյը այդ փաստաթղթի ընդունման 63-ամյակին նվիրված իր խոսքում հայտարարեց, որ 2011թ. մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից առանձնահատուկ էր՝ նշելով սոցիալական ցանցերի դերը արաբական երկրների բռնատիրության դեմ պայքարում:

Ըստ Փիլեյի, այսուհետ բռնատիրական ռեժիմները չեն մարող իրենց մենաշնորհը տարածել տեղեկատվության տարածման վրա ու գրաքննության ենթարկել նրանց գործունեությունը քննադատող հաղորդագրությունները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---