Ռուբեն Մելքոնյան. Հայաստանի և Թուրքիայի միջև երբեք չեն կարող լինել բարեկամական հարաբերություններ

Ռուբեն Մելքոնյան. Հայաստանի և Թուրքիայի միջև երբեք չեն կարող լինել բարեկամական հարաբերություններ

PanARMENIAN.Net - Հայաստանի և Թուրքիայի միջև երբեք չեն կարող լինել բարեկամական հարաբերություններ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: «Հնարավոր է՝ Հայաստանը և Թուրքիան հաստատեն դիվանագիտական հարաբերություններ, սակայն դրանք երբեք բարեկամական չեն լինի»,- ընդգծել է Մելքոնյանը: Նրա խոսքով, Թուրքիան պրոբլեմային երկիր է, «որի մասին վկայում են այլ երկրների հետ նրա հարաբերությունները»: Այս համատեքստում հայ փորձագետը օրինակ է բերել թուրք-սիրիական հարաբերությունները, որոնք փայլուն էին համարվում: «Սակայն մենք ականատես դարձանք նրան, թե ինչպես մեկ շաբաթվա ընթացքում այդ փայլուն հարաբերությունները դարձան թշնամական: Եվ դա այն դեպքում, երբ Թուրքիան հայտարարում է, որ հավատարիմ է «հարևանների հետ զրո խնդիր» քաղաքականությանը»,- ասել է Մելքոնյանը՝ հավելելով, որ համանման իրադրություն է ստեղծվել նաև Հունաստանի, Կիպրոսի և Բուլղարիայի դեպքում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---