Բակո Սահակյան. Ազատամարտիկների խնդիրները նաև իշխանության խնդիրներն են14 դեկտեմբերի 2011 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր մասնակցել է «Արցախի ազատամարտիկների միություն» հասարակական կազմակերպության 5-րդ համաժողովին և հանդես եկել ելույթով: «Մենք բարձր ենք գնահատում ձեր դերը Արցախի անկախ պետականության կայացման ու զարգացման գործում: Միության անցած ճանապարհը, փորձն ու ներուժը վկայում են, որ այն շարունակաբար ամրացող և բարի ավանդույթներ ունեցող կազմակերպություն է»,- նշել է Բակո Սահակյանը։ Նա հավելել է, որ մշտական շփումների մեջ է ինչպես միության ղեկավարության, այնպես էլ նրանցից շատերի հետ և տեղեկացված է ազատամարտիկների առողջության պահպանման, սոցիալ-կենցաղային հարցերի լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին. «Սա շարունակական գործընթաց է, որի իրականացման մեջ մեծ է նաև պետության դերը: Ձեր խնդիրները նաև իշխանության խնդիրներն են, և մենք կշարունակենք անել հնարավորը դրանք ժամանակին ու պատշաճ կերպով լուծելու համար»: Միջոցառմանը ներկա են եղել նաև Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտոնատար այլ անձինք: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |