Երևանի «Ատլաս» թռչնաբուծարանը մտադիր է 1.5 ամսվա ընթացքում ճտերի արտադրությունը հասցնել 150 հազարի

Երևանի «Ատլաս» թռչնաբուծարանը մտադիր է 1.5 ամսվա ընթացքում ճտերի արտադրությունը հասցնել 150 հազարի

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 15 նիստում թույլատրել է հետաձգել ներդրումային «ԱՏԼԱՍ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՓԲ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը մինչև երեք տարի ժամկետով: Ինչպես հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, սա հերթական՝ 21-րդ ներդրումային ծրագիրն է, որին աջակցում է կառավարությունը: Նրա խոսքով, ընկերությունը մտադիր է ներդնել մոտավորապես 850 մլն դրամ, որոնցից 340 մլն՝ անհրաժեշտ սարքավորումների ներկրման համար:

«ԱՏԼԱՍ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՓԲ ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակներում` ք. Երևան, Նուբարաշեն համայնքում նախատեսում է հիմնել մսատու հավերի աճեցման և մորթման, ինչպես նաև կերի պատրաստման արտադրամաս: Ընկերությունը նախատեսում է սկզբնական ժամանակահատվածում առկա 13 գոմերից օգտագործել միայն 5, որի միջոցով հնարավոր կլինի աճեցնել մոտ 150 հազար ճուտ 1.5 ամսում:

Այս առնչությամբ նախարարը հավելել է, որ ընդհանուր առմամբ, վերջին մեկուկես տարվա ընթացքում ներդրումների ընդհանուր ծավալը համարժեք ծրագրերում, որոնց աջակցում է կառավարությունը, կկազմի 82.4 մլրդ դրամ, ընդ որում, ստեղծվելու են մոտավորապես 2000-ից ավելի նոր աշխատատեղեր:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---