2011թ. նոյեմբերին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության տարեկան ցուցանիշն աճել է 10,2 տոկոսով

PanARMENIAN.Net - Ըստ օպերատիվ վիճակագրական տվյալների, 2011թ. նոյեմբերին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության տարեկան ցուցանիշը կազմել է 504, 5 մլն դոլար (192,8 մլրդ դրամ)՝ 2010թ. նույն շրջանի համեմատ աճելով 10,2 տոկոսով: Ընդ որում, ամսական կտրվածքով ցուցանիշն աճել է 0,1 տոկոսով:

Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, հաշվետու շրջանում արտահանման ծավալը կազմել է 124,1 մլն դոլար (47,4 մլրդ դրամ)՝ ավելանալով 22,3 տոկոսով 2010թ. նույն ժամանակաշրջանի համեմատ, իսկ ներկրման ծավալը կազմել է 380,4 մլն դոլար (145,4 մլրդ դրամ)՝ ավելանալով 6,7 տոկոսով:

Արտաքին առևտրի բացասական սալդոն 2011թ. նոյեմբերին կազմել է 256,3 մլն դոլար (98 մլրդ դրամ):

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---