Տրանսպորտի նախարարը դրական է գնահատում ՀԿԵ գործունեությունը 2011թ.

Տրանսպորտի նախարարը դրական է գնահատում ՀԿԵ գործունեությունը 2011թ.

PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն լիովին կատարել է հավատարմագրային պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Այդ մասին դեկտեմբերի 21-ին Երևանում հայտնել է Հայաստանի տրանսպորտի ու կապի նախարար Մանուկ Վարդանյանը: «ՀԿԵ-ն 13,4 մլրդ դրամ ներդրումներ է կատարել, մասնավորապես, արագությունը բարձրացնելու, անվտանգության ապահովման համար»,-ասել է նա:

Նախարարը հիշեցրել է, որ 2011թ. ՀԿԵ-ն ստեղծել է Տրանսպորտային ծառայությունների կենտրոն, որտեղ ցանկացած բեռնափոխադրող կարող է տեղեկություն ստանալ «մեկ պատուհանի» սկզբունքով, ներմուծվել է տոմսերի վաճառքի ավտոմատացված «Օրիոն» համակարգը: Մանուկ Վարդանյանը հույս է հայտնել, որ 2012թ. հնարավոր կլինի տոմսերը առցանց ձեռք բերել:

Ինչ վերաբերում է սակագներին, ապա, ինչպես նշել է նախարարը, տարվա ընթացքում հաջողվեց դրանք պահել նույն մակարդակում, բացառությամբ երկաթուղային կայարանի ծառայությունների, որտեղ բեռնափոխադրումների գները բարձրացել են 9 տոկոսով, կախված տարածությունից: Գնային քաղաքականության թափանցիկության բարձրացման համար հաջողվեց ապահովել սակագների եռամսյա տեղադրում նախարարության պաշտոնական կայքում, հաշվի առնելով հաշվարկային արժույթի՝ շվեյցարական ֆրանկի և ԱՄՆ դոլարի փոխարժեքի տատանումները: «Ընդհանուր առմամբ, ամփոփելով աշխատանքը երկաթուղու հետ, ես կգնահատեի այն դրական՝ իրավիճակը գնալով բարելավվում է»,-հավելել է Մանուկ Վարդանյանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---