«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները աշխատավարձ կստանան առաջիկա օրերին

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները աշխատավարձ կստանան առաջիկա օրերին

PanARMENIAN.Net - «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները մոտակա օրերսշին աշխատավարձ կստանան ամփոփիչ մամուլի ասուլիսում դեկտեմբերի 22-ին հայտարարել է Հայաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը:«Չեմ կարող ասել` քանի ամսվա համար կվճարվեն, բայց մեկի համար հաստատ է»,-ասել է նա:

Անդրադառնալով կաուչուկային հսկայի արդիականացման հարցերին, նախարարը նշել է, որ կա համաշխարհային շուկայում «Նաիրիտի» մրցունակության համալիր ծրագրի մշակման անհրաժեշտություն, որպեսզի գնահատվի անհրաժեշտ ներդրումների արդյունավետությունը:

Երևանի «Նաիրիտ» քիմիական գործարանի խնդիրների լուծման համար տարվում են բանակցություններ գերմանական CSG և ռուսական «ԻՆՏԵՐՈՅ» ընկերությունների հետ, որոնք քիմիական արտադրությունում ունեն բավականին մեծ փորձ և ֆինանսական հնարավորություններ:

«Նաիրիտի» արդիականացման և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար կպահանջվի 400-500 մլն դոլար:

Հայաստանը 2011թ հոկտեմբերի 12-ին հայտ է ներկայացրել ԵվրաԱզԷս Հակաճգնաժամային ֆոնդի վարկի ստացման համար: «Գազետա.ռու» տրված հարցազրույցում ԵԶԲ կառավարման նախագահ, ԵվրաԱզԷս Հակաճգնաժամային ֆոնդի կառավարիչ Իգոր Ֆինոգենովը հաղորդում է, որ Եվրասիական զարգացման բանկի մասնագետները գնահատում են Հայաստանի ԵվրաԱզԷս Հակաճգնաժամային ֆոնդ ներկայացված հայտի բաղկացուցիչները` երկրում քիմիական ճյուղի վերականգնման համար, որը ներառում է Երևանի «Նաիրիտ» արհեստական կաուչուկի գործարանի վերակառուցումը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---