Պատրիս Կալմեժան. Մենք չպետք է հանդուրժենք Ցեղասպանության ժխտման քաղաքականությունը Ֆրանսիայում

Պատրիս Կալմեժան. Մենք չպետք է հանդուրժենք Ցեղասպանության ժխտման քաղաքականությունը Ֆրանսիայում

PanARMENIAN.Net - «Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը կապված է ոչ միայն հայ իրականության հետ, այլ նաև ժխտողական քաղաքականության ու ռասիզմի դրսևորում է»,- Ֆրանսիայի ԱԺ-ում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է պատգամավոր Պատրիս Կալմեժանը: Ըստ նրա, ժխտողականությունն անընդունելի է Ֆրանսիայում, քանի որ այդպիսով երկիրը համաձայնվում է նրանց հետ, ով հանդես է գալիս նման հայտարարություններով: «Ես հուսով եմ, որ այսօր այստեղ բոլորը կողմ կքվեարկեն, ղեկավարվելով սեփական խղճով, ես կողմ եմ քվեարկելու և հուսով եմ, որ այս ժամանակաշրջանը կդառնա աշխարհում խաղաղության հաստատման շրջան»,-ասել է նա:

Այսօր Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևը քվեարկության կդրվի Ֆրանսիայի Ազգային Ժողովում: Բանաձևը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրոյի չափով տուգանք: Այս կապակցությամբ Թուրքիան սպառնացել է հետ կանչել դեսպանին Փարիզից, եթե Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն տա այդ օրենքին:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուն Ֆրանսիային սպառնացել է պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ֆրանսիական սենատը հավանություն տա Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---