Ստամբուլի դատարանը Հրանտ Դինքի գործով որոշում կկայացնի հունվարի 17-ին

Ստամբուլի դատարանը Հրանտ Դինքի գործով որոշում կկայացնի հունվարի 17-ին

PanARMENIAN.Net - Ստամբուլի Բեշիկթաշի դատարանում տեղի է ունեցել «Ակոս» թերթի խմբագիր, հայազգի Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական լսումը, գրում են թուրքական ԶԼՄ-ները:

Լսումների ժամանակ քննվել է Թուրքիայի քաղաքացի Յասին Հայալի դեմ մեղադրանքը՝ լրագրողի սպանությանը մեղսակից լինելու վերաբերյալ: Ինչպես նշել է Հայալը դատարանում, «թուրքական իշխանություններն այս պահին փորձում են ձերբազատվել ինձանից: Բանտապահները ահաբեկում էին ինձ»:

Հերթական լսումը տեղի կունենա հունվարի 17-ին, որի ժամանակ դատարանը որոշում կկայացնի գործով: Դատավոր Ռուստեմ Էրիյիլմազը նշել է, որ այդ գործով բոլոր փաստաբանների ներկայությունը հաջորդ լսմանը պարտադիր է:

Հրանտ Դինքը սպանվեց 2007թ. հունվարի 19-ին իր թերթի խմբագրության առջև: 32 ժամ անց ձերբակալվեց 17-ամյա Օգյուն Սամաստը սպանության կասկածանքով: 2011թ. ամռանը դատարանը դատապարտեց Սամաստին 21 տարվա ազատազրկման: Լսումների ժամանակ Սամաստը հայտարարեց, թե ինքը թուրք իշխանությունների հակահայկական քարոզչության զոհն է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---