Հայ ուսանողները հնարավորություն ունեն ուսումը շարունակել ճապոնական Ռիցումեյկան Ասիա Պասիֆիկ համալսարանում

Հայ ուսանողները հնարավորություն ունեն ուսումը շարունակել ճապոնական Ռիցումեյկան Ասիա Պասիֆիկ համալսարանում

PanARMENIAN.Net - Ճապոնիայի Ռիցումեյկան Ասիա Պասիֆիկ համալսարանը հայտարարում է 2012թ. կրթաթոշակային ծրագիրը: ՀՀ ԿԳՆ-ից հայտնում են, որ կրթաթոշակները տրամադրվում են երեք կազմակերպության կողմից`Ճապոնիայի կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիաների նախարարության (MEXT) միջազգային ծրագիր, Ճապոնիայի և Համաշխարհային բանկի համատեղ կրթաթոշակային ծրագիր, Ասիայի զարգացման բանկի Ճապոնիայի մասնաճյուղի կրթաթոշակային ծրագիր:

Ճապոնիայի կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիաների նախարարության (MEXT) միջազգային ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և լրացված հարցաթերթիկները պետք է մինչև 2012 թվականի հունվարի 31-ը, իսկ այլ ծրագրերի համար` մինչև 2012 թվականի մարտի 30-ը ուղարկվեն Ճապոնիայի Ռիցումեյկան Ասիա Պասիֆիկ համալսարան:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---