Դունյա Միյատովիչ. Անգամ 5 տարի անց Դինքի գործով արդարությունը վերականգնված չէ

Դունյա Միյատովիչ. Անգամ 5 տարի անց Դինքի գործով արդարությունը վերականգնված չէ

PanARMENIAN.Net - Դատարանի որոշումը ապացուցում է, որ անգամ 5 տարի անց Դինքի գործով արդարությունը վերականգնված չէ: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ խոսքի ազատության գծով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը թուրքահայ լրագրող, «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 5-րդ տարելիցի կապակցությամբ:

«Ես հետևում եմ ԵԱՀԿ երկրներում լրագրողների անվտանգության իրավիճակին»,-ընդգծել է նա:

Միյատովիչը ԵԱՀԿ երկրներին կոչ է արել առավելագույն ջանքեր ներդնել` նման դեպքեր թույլ չտալու համար:

Հունվարի 17 թուրքական դատարանը ցմահ ազատարզրկման է դատապարտել Էրhան Թունջելին և 10 տարի ազատազրկման Յասնի Հայալին, ովքեր մեղարվում են «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության մեջ: Դինքի գործով դատավարությունն ավարտվել է սպանությունից 5 տարի անց: 2007թ հունվարի 19 Հրանտ Դինքը սպանվեց հենց իր թերթի խմբագրության առջև: Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2011թ. ամռանը Ստամբուլի դատարանը նրան դատապարտեց 21 տարվա ազատազրկման:

Լսումների ժամանակ Սամասթը հայտարարեց, թե ինքը դարձել է թուրքական իշխանությունների հակահայկական քարոզչության զոհը: Դինքի ընտանիքի իրավապաշտպանները կարծում են, որ Սամաստը սպանության պատվիրատուների ձեռքում ընդամենը գործիք է եղել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---