Հոլիվուդում հայտնաբերված մասնատված դիակը հայի չի պատկանում, ինչպես ենթադրվում էր նախկինում

Հոլիվուդում հայտնաբերված մասնատված դիակը հայի չի պատկանում, ինչպես ենթադրվում էր նախկինում

PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի ոստիկանությունը հրապարակել է այն մարդու անունը, որի դիակի մասնատված մասերը հայտնաբերվել են Հոլիվուդում: Սպանվածը 66-ամյա Հերվի Մեդելինն է:

Նախկինում ենթադրվում է, որ զոհվածը կարող է ազգությամբ հայ լինել:

Լոս Անջելեսի ոստիկանությունը Hollywood նշանի տակ գտնվող այգում` Bronson Canyon շրջանի մոտակայքում, տղամարդու դիակի մասնատված գլխի հայտնաբերման գործով հետաքննություն է սկսել մի քանի օր առաջ: Պոլիէթիլենային տոպրակով թաղված գլուխը գտնվել է երկու կանանց կողմից, որոնք զբոսանքի էին տարել իրենց շներին: Վերջերս հայտնաբերված ձեռքը եղել է գլխից 50 յարդ հեռավորության վրա: Ոստիկանության տվյալներով, գլխի վիճակից դատելով, մարդը վերջերս է մահացել: Ոստիկանությունը պնդում էր, որ զոհի անձը կհաստատվի մատնահետքերի շնորհիվ:

Այս գործի առնչությամբ Լոս Անջելեսի ոստիկանությունը հարցաքննել է հայտնի դերասան Բրեդ Փիթի թիկնապահին: Ինչպես գրում է X17online-ը, ոստիկանները որոշել են հարցաքննել Bronson Canyon թաղամասի բնակիչներին՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով: Այդ թաղամասում է գտնվում նաև հռչակավոր դերասանի տունը: Այս գործով զբաղվում է ոստիկանության շուրջ 30 աշխատակից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---