«Սևան ազգային պարկում» ապօրինաբար 10 սոճի են հատել

«Սևան ազգային պարկում» ապօրինաբար 10 սոճի են հատել

PanARMENIAN.Net - Հունվարի 20-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Սևան ազգային պարկի» «Ախթամարի» տեղամասի անտառահատվածում ապօրինի ծառահատում է կատարվել:

Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 20-ին ժամը 23.10-ին բերման են ենթարկվել Ծովագյուղի բնակիչներ, 1990 թ. ծնված Թովմաս Թ.-ն և նրա հասակակիցներ Զավեն Թ.-ն, Արտակ Խ.-ն և Վահագն Թ.-ն, որոնք հունվարի 18-ին, ժամը 13.00-ից մինչև ժամը 14.00-ն ընկած ժամանակահատվածում նշված անտառահատվածում ապօրինի հատել են 10 սոճի:

Թովմաս Թ.-ն ներկայացրել է հանցագործության գործիք սղոցը և կացինը: Պատճառված նյութական վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---