Ֆիլիպ Քալտենբախ. Օրինագծի ընդունման նպատակն է նվազագույնի հասցնել ժխտողական քաղաքականությունը

Ֆիլիպ Քալտենբախ. Օրինագծի ընդունման նպատակն է նվազագույնի հասցնել ժխտողական քաղաքականությունը

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի ընդունման նպատակն է նվազագույնի հասցնել ժխտողական քաղաքականությունը: Այդ մասին ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագծի ընդունման վերաբերյալ քննարկմանը հայտնել է պատգամավոր, Սոցիալիստական կուսակցության անդամ Ֆիլիպ Քալտենբախը: Նրա խոսքով` 1915թ. Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում առավել մերձեցրեց հայերին ու ֆրանսիացիներին: «Ցեղասպանությունից հետո շատ հայեր իրենց ապաստանը գտան Ֆրանսիայում, և ոչ ոք իրավունք չունի ժխտելու այն պատմական փաստերը, որոնք վերաբերում են մեր երկրի քաղաքացիներին»,- ասել է պատգամավորը` հավելելով, որ անհրաժեշտ է ճիշտ որոշում ընդունել այս հարցում: Նրա խոսքով` օրինագծի ընդունումը քաղաքական կամքի դրսևորում է:

Դրա հետ մեկտեղ պատգամավորը նկատել է նաև, որ օրինագծի քննարկումը Սենատում, ամենայն հավանականությամբ, Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի ցանկությունն է, որպեսզի նա կարողանա հավասարություն հաստատել իր երկրի քաղաքացիների միջև: Այս համատեքստում Քալտենբախը նկատել է, որ շատերը կարող են վերոնշյալ օրինագիծը դիտարկել որպես ոչ թե հավասարության և խաղաղության հաստատման ցանկություն, այլ որպես այն անձանց կարծիքի արհամարանք, ովքեր ժխտում են Ցեղասպանությունը: Նրա խոսքով` օրինագծի ընդունումը կարող է լուրջ բողոք առաջացնել Ցեղասպանությունը ժխտողների մոտ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---