Եվրահանձնաժողովը չի մեկնաբանում քվեարկության արդյունքները Ֆրանսիայի Սենատում

Եվրահանձնաժողովը չի մեկնաբանում քվեարկության արդյունքները Ֆրանսիայի Սենատում

PanARMENIAN.Net - Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն իր գրավոր հայտարարության մեջ նշել է, որ Եվրահանձնաժողովը չի մեկնաբանում անդամ երկրների խորհրդարաններում քվեարկությունների արդյունքները:

Ինչպես հայտնում են արտերկրի ԶԼՄ-ները, եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն իր հայտարարության մեջ խնդրել է խելամիտ լինել ԵՄ անդամ երկրներին Թուրքիայի հետ հարաբերություններում:

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն Canal Plus-ի եթեթրում կոչ է արել Թուրքիային չվնասել երկու երկրների հարաբերություններին՝ խելամտության կոչ անելով. «Մենք պետք է լավ հարաբերություններ կառուցենք Թուրքիայի հետ և ետևում թողնենք այս բարդ գործընթացը»,-ասել է Ժյուպեն՝ նշելով, որ օրինագծի հաստատման համար պատեհ պահ չէր ընտրված:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---