Մետաղների գների տատանումները դեռ թույլ են տալիս հայկական ընկերություններին շահույթով աշխատել![]() 24 հունվարի 2012 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը դիտարկում է զարգացման տարբեր սցենարներ՝ մետաղների համաշխարհային գների տատանումների հետ կապված ինչպես պրակտիկ կիրառման առումով, այնպես էլ որպես տնտեսական մոդելներ, ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: «Արտահանման ընդհանուր ծավալում լեռնահանքային արդյունաբերության ու մետալուրգիայի բաժինը կազմում է 50 տոկոս»,-ասել է նա մամլո ասուլիսում: Նախարարը հավելել է, որ մետաղների համաշխարհային գների տատանումները դեռևս թույլ են տալիս հայկական ընկերություններին շահույթով աշխատել: «Պղնձի գների առումով դեռ մտավախություններ չկան, ինչպես մոլիբդենի դեպքում, որտեղ նվազում է արձանագրվում»,-ասել է նա: Ընդհանուր առմամբ, ըստ նրա, մետաղների համաշխարհային շուկան դեռ թույլ է տալիս ընկերություններին իրականացնել մեկնարկած ներդրումային ծրագրերը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |