Տասնամյակներ անց Ֆրանսիայի Սենատը պատասխանում է Հիտլերին. Աշխարհը հիշում է Հայոց ցեղասպանության մասին

Տասնամյակներ անց Ֆրանսիայի Սենատը պատասխանում է Հիտլերին. Աշխարհը հիշում է Հայոց ցեղասպանության մասին

PanARMENIAN.Net - XX դարը հատկապես աչքի ընկավ նման ոճրագործությունների առատությամբ, որոնց սկիզբ դրեց հենց Հայոց ցեղասպանությունը, Analitika.at.ua-ին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ, Ուկրաինայի նախագահին կից հումանիտար խորհրդի անդամ Միխայիլ Բելեցկին:

«Ֆրանսիայի Սենատը հավանություն տվեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Այսօրվա դրությամբ, այդ ցեղասպանությունը միակն է, որ ճանաչված է միջազգային հանրության կողմից, և միևնույն ժամանակ կասկածի տակ է դրվում այն պետության կողմից, որի տարածքում իրագործվել է»,-նշել է նա:

Ըստ Բելեցկու, Ֆրանսիայի Սենատի որոշումը կարևոր քայլ է ոչ միայն ցեղասպանության, այլ մարդկայնության դեմ կատարված մյուս ոճրագործությունների համար ևս պատախանատվության անխուսափելիության սկզբունքի ամրագրման համար: «XX դարը հատկապես աչքի ընկավ նման ոճրագործությունների առատությամբ, որոնց սկիզբ դրեց հենց Հայոց ցեղասպանությունը: Զուր չէ, որ Հիտլերը Հոլոքոսթի կատարողներին ոգեշնչում էր հետևյալ բառերով. «Սպանեք կանանց և երեխաներին, ծերունիներին և հիվանդներին, ամեն ինչ կմոռացվի: Ո՞վ է հիմա հիշում հայերի կոտորածի մասին»: Տասնամյակներ անց Ֆրանսիայի Սենատը պատասխանում է Հիտլերին. Ոչ, չի մոռացվի, աշխարհը հիշում է»,-ասել է Միխայիլ Բելեցկին:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---