Բաքվի բողոքը. Ադրբեջանական ռադիոն արգելել է ֆրանսերեն երգերը

PanARMENIAN.Net -

Այսօրվանից ադրբեջանական Media FM ռադիոկայանը արգելք է սահմանել իր եթերում ֆրանսերեն լեզվով երգերի ու ֆրանսերեն երգիչների կատարումների համար:

Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, ռադիոյի գործադիր տնօրեն Թուրալ Ալիևը նշել է, որ օրենքն ուժի մեջ կմնա, քանի դեռ Ֆրանսիայի Սենատը չեղյալ չի հայտարարել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը: Որոշումն ուժի մեջ կմտնի հունվարի 26-ին;

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---